ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ ՍՏԻՊԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մի քանի ուսանողներ զանգահարել էին «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ պատմել, որ բուհից իրենց հրահանգել են ժամը 16:30-ին լինել կառավարության շենքի մոտ: «Կգաք, կիմանաք: Եթե չգաք, խնդիրներ կունենաք». այսպիսի ձեւակերպմամբ են ուսանողները բերման ենթարկվել նշված վայր: Ինչպես եւ սպասվում էր, նախաձեռնությունը ՀՀԿ-ինն էր, սակայն այս անգամ նախընտրական հանրահավաքի տանելու փոխարեն ՀՀԿ-ն ուսանողների «գլխաքանակով»  անց է կացրել հանդիպում ընտրությունների մասին: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ականները առաջադիմել են. նրանք ուսանողներին «լավով» են բացատրել, թե ինչպես պետք է ճիշտ ընտրություն կատարեն: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:




Լրահոս