ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով` կազմելով 478.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.55 դրամով և կազմել 520.99 դրամ: ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 7.46 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.16 դրամով և կազմել 746.66 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 6-ին կազմել է 16 հազար 687.04 դրամ, արծաթի գինը՝ 223.29 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 624.8 դրամ: