Չինաստանի ոստիկանությունն այսուհետ պետությանը կպաշտպանի առցանց ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները մտադիր են ստեղծել ոստիկանական նոր բաժանմունքներ, որոնց աշխատակիցները կհետևեն խոշոր առցանց-ընկերությունների, առևտրային և սոցիալական հարթակների կիբերանվտանգությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով չինական The South China Morning Post-ին:

«Չինաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում, հետզհետե ավելի մեծ իշխանություն է գրավում առցանց-տիրույթը: Բացի այդ` մենք գտնում ենք, որ առցանց աշխարհում ևս անհրաժեշտ է վերահսկողություն: Անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկարողանան ապահովել կարգուկանոնը համացանցում, քանի որ վերջի մի քանի տարիների ընթացքում կիբերհարձակումները դարձել են պետությունների համար ոչ պակաս վտանգավոր,այնպես,  ինչպես իրական ռազմական գործողությունները»,- հայտարարել է Չինաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Չեն Չժիմին:




Լրահոս