ՄԱՐԴԸ ԳՆԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, մեկնել է Փարիզ: Խուլիգանության մեջ մեղադրվող Ս. Ղուկասյանն ազատության մեջ էր ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելու պայմանով:
«Ա1+»-ը փորձել է պարզել, թե Վ. Ղուկասյանի որդին ինչպես է կարողացել եւ ինչ նպատակով է մեկնել Փարիզ: Սակայն Գյումրու նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը խորհուրդ է տվել կայքին չսեւեռվել Ղուկասյանների ընտանիքի վրա: «Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչո՞ւ եք սեւեռվել էդ ընտանիքի անդամների վրա»,-ասել է  Աղեկյանը:




Լրահոս