ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ու տասնյակ հազարավոր շուրթերից մենք դեռ պիտի լսենք այդ նվիրական բառերը՝ մենք տուն եկանք»:

Սերժ Սարգսյան news.am

Ու ամեն տարի տասնյակ հազարավոր շուրթերից մենք լսել ենք, լսում ենք եւ երեւի դեռ կլսենք այս բառերը՝ «երկիրը երկիր չէ», «էս երկրից փախնել ա պետք», «այստեղ ապագա չկա»: Նաեւ ամեն տարի տեսել ենք տասնյակ հազարավոր հեռացողների, իսկ տասնյակ հազարավոր հեռացածներից շատերի շուրթերից չենք լսել վերադառնալու ցանկություն արտահայտող բառեր, նաեւ հազարավոր վերադարձողների շուրթերից լսում ենք՝ «վերադարձա Հայաստան եւ աշխատանք չգտա», «եկա Հայաստան եւ հիասթափվեցի» ու նման արտահայտություններ: Ու վերը նշվածն ասում է մի մարդ, ում նախագահ եղած 5 տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 180 000 մարդ:




Լրահոս