Armlur.am-ն արդեն գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ամառային հանգիտը կանցկացնի Լոռիում, «իսկ գումարը բավականացնելու դեպքում` Վրաստանում կամ Հունաստանում»: Եվ ահա այսօր, Էդ. Շարմազանովն իր հանգիստը վայելում է Հունաստանում:
Դատելով նրա դստեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից, Շարմազանովն այնտեղ իր ընտանիքի հետ է անցկացնում հանգիստը: Փաստորեն, ՀՀԿ խոսնակը հարստացել է և իրեն «շռայլություն թույլ տվել» վայելելու ամառը հանգստի համար լավագույն երկրներից մեկում` Հունաստանում: Նշենք, որ Շարմազանովն իր ընտանիքի հետ Հունաստանում է հուլիսի 25-ից:
Հավելենք, որ Շարմազանովը կիսով չափ հույն է, կիսով չափ հայ և փաստորեն հանգիստն անցկացնում է իր երկրորդ հայրենիքում:
«First selfie in Greece»: Այսպես է մակագրված լուսանկարը: