«Մեր պետության համար եզակի հնարավորություն է ստեղծվել՝ իրականացնելու օրինական ընտրություններ, ծրագրերի պայքարի ընտրություններ»:
Սամվել Նիկոյանի մոտ էլ, փաստորեն, «լրիվ ոնց որ խառնում ա սաղ» վիճակն է: ՀՀԿ-ական պատգամավորը կարծես թե բոլորովին այլ պետության մասին է խոսում ու ինչ-որ ուրիշ ընտրությունների՝ երեւի 2138թ. կայանալիք: Կարծում ենք՝ Սամվել Նիկոյանի համար արդեն ժամանակն է թողնել քաղաքականությունը եւ զբաղվել, ասենք, գեղարվեստական գրականությամբ, ֆանտաստիկ պատմվածքներ գրել, ինչի տաղանդը Նիկոյանն անկասկած ունի եւ որպես ֆանտաստիկ գրող՝ կկայանա: Նույնը չենք կարող ասել քաղաքական գործիչ Նիկոյանի մասին: Ի վերջո, նրա գործունեությունը Հայաստանի նորագույն պատմության մեջ այդպես էլ որեւէ հետք չթողեց: