Ինչպես արդեն նշել ենք, «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ՝ օրաթերթի լրագրողին վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ Խ. Խաչատրյանն ասել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:
«Ժողովուրդ»-ը Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել ե՛ւ օրաթերթից, ե՛ւ լրագրողից:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը: Ի՞նչ եք կարծում, դատարանն ի՞նչ որոշում կկայացնի այս գործով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ասել, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի, բայց այն, որ որեւէ մեկը ոչ մի դեպքում որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, փաստ է: Այսպիսի դրսեւորումը համարում եմ անընդունելի: Լրագրողների հետ աշխատանքն ավելի շատ պրոֆեսիոնալ հարթության մեջ եմ տեսնում: Եթե կա հարց, եւ չեք ցանկանում պատասխանել, նման դեպքում կարելի է չպատասխանել, բայց հունից դուրս գալ եւ նման արտահայտություն անել՝ անթույլատրելի է: Գիտեք, այս երեւույթը չպետք է լինի նաեւ հասարակ քաղաքացիների շրջանում, հասարակ մարդկանց դեպքում: Գուցե կան դեպքեր, երբ լրագրողներն էլ են չափն անցնում, բայց չպետք է հունից դուրս գալ: Լավ կլինի հավասարակշռություն պահպանել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտ ասած, չեմ շփվել սեփականատիրոջ հետ եւ անձամբ չեմ ճանաչում: Միայն լսել եմ իր գործարար համբավի մասին: Պիտի ասեմ, որ, ամեն դեպքում, չի կարելի նման արտահայտություն թույլ տալ ցանկացած պարագայում` լինի պատգամավոր, թե գործարար կամ հասարակ քաղաքացի: Մարդիկ պետք է զգույշ լինեն եւ չափը չանցնեն: Լրագրողը եթե չլինի, եւ առհասարակ, նրա մոտ հարցեր չառաջանան, չի լինի ազատ մամուլը: Եթե գործարարն այդպիսի արտահայտություն է թույլ տվել, շատ սխալ քայլ է արել: Իհարկե, մեզ էլ են հանդիպել լրագրողներ, որ, կոպիտ կասեմ, բայց պրծում չկա նրանցից: Կրկնում եմ` ցանկացած դեպքում երբեք չի կարելի վիրավորել լրագրողին: Կարծում եմ, որ դատարանը կկայացնի արդար որոշում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ՀՀ քաղաքացի՝ ես անթույլատրելի եմ համարում այսպիսի մոտեցումները: Իսկ որպես փաստաբան՝ թո՛ւյլ տվեք այս խնդրի հետ կապված ասել՝ քանի դեռ գործի նյութերին ծանոթ չեմ, մեկնաբանություն տալ չեմ կարող:
փաստաբան
Պատրաստեց Քնար Մանուկյանը