ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանվել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը, միասնական քաղաքականությանը և միասնական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակին վերաբերող խնդիրներ:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվե էլ նաև համապետական նշանակության ստուգատեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, արծարծվել են միջոցառումն արդյունավետ և կազմակերպված իրականացնելու հարցեր, տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:




Լրահոս