ԲԱՐԲԱՐՈՍԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերն Իջեւանի քաղաքային զբոսայգում ավերվել է խորհրդային տարիներին Իջեւանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Իջեւան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 1960 թվականին ծնված Մարտուն Ղալումյանը: Նա հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Վերջինս ոստիկաններին ասել է, որ քանդակը գլխատել է, որովհետեւ քանդակված մարդու գլուխը բարձր է եղել նույն արձանի ուսին քանդակված եկեղեցուց: Մարտուն Ղալումյանը  խոստովանել է, որ ինքը նախկինում էլ է զբոսայգում քանդակներ ջարդել: Նշենք, որ Իջեւանի  քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքը կատարվել էր 2012թ. մարտի 1-ին: Մարտուն Ղալումյանը խոստովանել է, որ այն ժամանակ էլ ինքն է գլխատել թուրքմեն քանդակագործի կերտած արձանը եւ դրա վրա փրփուր լցրել, քանի որ նրա համոզմամբ «մերկ արձանը մրսում էր»: Մ. Ղալումյանը նույն զբոսայգում արձաններ է վնասել նաեւ 2011 թվականին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս