ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ՝ 7 միավորով դառնալով չեմպիոն: 2-րդ տեղում է գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, երրորդ տեղում՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց բարձրագույն խմբի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, երկրորդ տեղում է Արմինե Բաբայանը, երրորդ տեղում՝ Նարինե Գասպարյանը: Նշենք, որ Հայաստանի չեմպիոն հռչակված Տ. Պետրոսյանն ու Ա. Հայրապետյանը շարունակում են Հայաստանի շախմատի հավաքականների կազմում պահպանել իրենց տեղը:




Լրահոս