Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկներ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Քեմեր հանգստվայրի մերձակայքում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ըստ ականատեսների` բազմաթիվ զոհեր կան: Լրատվամիջոցներն առայժմ հաստատում են 4 հոգու զոհվելը:

Ավտոբուսը Փամուքքալեից Անթալիա է ուղևորվել: Շատ ուղևորներ վթարի հետևանքով վիրավորվել են, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներ:

Ըստ ականատեսների`շատ զոհեր կան, իսկ շրջված ավտոբուսը մի կերպ է խուսափել անդունդն ընկնելուց: Նշվում է, որ վարորդը կորցրել է կառավարումը և մի կերպ է կարողացել խուսափել անդունդն ընկնելուց:




Լրահոս