«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ֆիլմը: «Այն ստեղծվել է մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին: Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Միեւնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
ԲՈՅԿՈՏԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ