ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ներկրված ավտոմեքենաների թիվը նվազել է շուրջ 7 անգամ: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ներմուծվել ընդհանուր 3 հազ. 645 ավտոմեքենա, որից 533-ը` բեռնատար:
Իսկ, ահա, անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 25 հազար 92 ավտոմեքենա: Ավտոմեքենաների ներկրման թվի կտրուկ անկումը հիմնականում բացատրվում է Հայաստանի շուկայում առկա ավելցուկով:
Այլ կերպ ասած՝ նախորդ տարիներին այնքան շատ ավտոմեքենա է ներկրվել, որ շուկայում ավելցուկ է առաջացել, եւ վերավաճառելու նպատակով ավտոմեքենա ներկրելը դարձել է ոչ ձեռնտու: