ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Ս. Սարգսյանը Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգեւատրել է Պատվո շքանշանով:
Ռեժիսորը դատարկաձեռն չէր եկել Երեւան, նա ներկայացրեց իր «Սպիտակ վագր» ֆիլմը: «Սա իմ կենսագրության մեջ առաջին պատերազմական ֆիլմն է: Ինձ դուր եկավ երիտասարդ հեղինակ Իլյա Բոլշովի գրած պատմությունը: Այն ինձ ոգեւորեց, քանի որ հայրս ժամանակին ճակատային զինվոր է եղել»,-ասել է նա:
Ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը երեկ «Ֆեյսբուք»-ում այս կապակցությամբ նկատել է, որ շքանշանով է պարգեւատրվել «մեր երկրի Անկախության դեմ բացահայտ ոտնձգություն կատարող Շահնազարով կոչվածը, որի հայրը ժամանակին Բրեժնեւի խորհրդականն էր եւ ոչինչ չարեց Ղարաբաղի համար, երբ այդ հարցը բարձրացվեց 70-ականներին»:




Լրահոս