ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, եթե քաղաքացին շրջանցի գույքահարկ վճարելու պարտականությունները, ապա օրենքն ի՞նչ պատասխանատվություն է նախատեսում պահանջները խախտելու համար:

Ալբերտ Պողոսյան (37 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաեւ գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաեւ ստուգման ակտով)՝ կազմակերպությունների համար օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի՝ օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է հետեւողական լինել, որ այս գործընթացում լրացուցիչ բարդություններ չառաջացնեն եւ, բացի նախատեսված տուգանքից, չփորձեն պոկել նաեւ չնախատեսված գումարներ:




Լրահոս