«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պարբերաբար գործարար աշխարհից դժգոհություններ են հասնում այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր գործարքի մեջ են մտնում մոսկվայաբնակ գործարար Արամ Քոչարյանի հայաստանյան ընկերությունների հետ, որոնք հիմնականում գործում են շինարարության ոլորտում, հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում, քանի որ մշտապես առկա է «քցված» լինելու վտանգը: Համընդհանուր ընկալում կա, որ Արամ Քոչարյանը նախագահի նստավայրի կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հովանավորյալն է:
««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր 60 միլիոնանոց գույքը հափշտակել է Քոչարյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ա. Քոչարյանը նախագահականի հովանավորյալն է դարձել դեռեւս 2011 թվականից, երբ քրեական հեղինակությունների հետ հակասություններից հետո նա դիմել էր Ս. Սարգսյանի օգնությանը: Արդյունքում, Քոչարյանին «նեղած» օրենքով գողերը պատժվեցին, իսկ ժամանակին «տուժող» ձեւացած գործարարն այժմ ինքն է ուրիշների գլխին պատուհաս դարձել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: