ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս մեխանիկ է, բայց ցավով պետք է նշեմ, որ հանգամանքների բերումով հիմա նա կալանավորված է: Խնդրում եմ ասել՝ այդ պայմաններում նա կարո՞ղ է աշխատել կալանավայրում, եւ եթե այո, ապա նրան հասանելիք գումարը ինչպե՞ս պետք է փոխանցվի:

Աստղիկ Կիրակոսյան (69 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կալանավորված անձը հնարավորության դեպքում կամավոր ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգն ու պայմանները uահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիu պարտավոր է հաշվի առնել նրա uեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինu` մաuնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում: Նրա աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ: Կատարած աշխատանքից uտացված եկամուտը oրենքով նախատեuված պահումները կատարելուց հետո փոխանցվում է նրա անձնական հաշվին: Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքներին, բացառությամբ uանիտարահիգիենիկ աշխատանքների: Կալանավորված անձանց արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

«Իրավունքների պաշտպանություն առանց
սահմանների» հասարակական
կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Իհարկե, շատ լավ կլիներ, որ պատասխանում նշված յուրաքանչյուր կետ կիրառվեր նաեւ մեր իրականության մեջ: Բայց գաղտնիք չէ, որ մեր օրերում կալանավորներին վերաբերվում են, մեղմ ասած, ոչ մարդկային ձեւով: Մնում է հուսալ, որ մի օր վերջապես կկիրառվեն այնպիսի օրենքներ, որոնք մինչ այս մնացել են թղթի վրա:




Լրահոս