ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե պետական գույքը վարձակալած անձինք ինչ արտոնություններ ունեն մասնավորեցման գործընթացում: Ընդhանրապես, ինչպե՞ս է հաշվարկվում պետգույքի վարձավճարը:

Սամվել Պողոսյան (41 տարեկան, պահեստապետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ եւ եթե վարչական եւ հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալները ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք:
Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա տեղեկացնում ենք, որ պետական գույքը վարձակալության տրամադրելիս գույքի ամսական վարձավճարները հաշվարկվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125-Ն որոշման:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքի մասնավորեցման նախապատվության իրավունքը, իհարկե, կա, այլ հարց է, թե որքանով հեշտ կընթանա այդ գործընթացը, որովհետեւ քաղաքացիների համար լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկներ ստեղծելու հարցում մեր պետությունը լուրջ մրցակիցներ չունի:




Լրահոս