![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/140801022642_israel_tank_624x351_ap.jpg)
Թուրքական Hurriyet Daily News լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերը տանկեր և զրահատեխնիկա են տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
Աղբյուրը հայտնում է, որ նշված տեխնիկան տեղակայել են Թուրքիայի հարավ-արևելյան Շիրնակ նահանգի բլուրների վրա: Միևնույն ժամանակ զինվորականները շարունակում են Թուրքիա – Սիրիա սահմանին կանոնավոր պարեկություն կատարել: