Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպեց ավստրիական «Վոլֆսբերգեր»-ին և հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Բորուսիան» դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով:
Եվրոպայի լիգա
Որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Բորուսիա» – «Վոլֆսբերգեր»՝ 5:0
Ռոյս, 48, Օբամեյանգ, 64, Մխիթարյան, 73, 82, 86