Հինգշաբթի երեկոյան մոսկովյան սրճարաններից մեկում վեճ է տեղի ունեցել հաստատության ղեկավարության և մի քանի կովկասցիների միջև, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Վեճից հետո ձերբակալվել է 8 մարդ, նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք։
«Ոստիկանները պարզել են, որ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Տղամարդկանցից մեկին հասցվել է հրազենային վնասվածք ոտքի շրջանում։ Տաք հետքերով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 8 մարդու»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Հավելենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: