Հրապարակ. ՀԱԿ-ում մենամարտը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ-ում մենամարտը “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության շուրջ շարունակվում է: Ըստ “Հրապարակ”-ի՝ այս ամսվա վերջին տեղի կունենա կուսակցության քաղխորհրդի նիստ, որին մասնակցելու հրավեր կստանան նաև “այլախոհներ” Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը: 
“Թող գան իրենց ասելիքն ասեն քաղխորհրդում”,- “Հրապարակ”-ի հետ զրույցում ասաց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը: Իսկ ճի՞շտ է, որ ընթանում է հաշտեցման գործընթաց իր և “այլախոհների” միջև՝ թերթը հարցրեց նրան: “Չկա նման բան, ես հաշտեցման խնդիր չունեմ: Բայց քանի որ կուսակցությունում լարված վիճակ է, կուսակցության փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանը և քաղխորհրդի անդամ Ռադիկ Սարուխանյանն առաջարկել են եզրեր փնտրել, ես ասել եմ՝ խնդիր չկա”:
Թերթի տեղեկություններով, եզրերն առայժմ չեն նշմարվում: Ավելին՝ երեկ կուսակցության լրատվականի կողմից մանրակրկիտ հայտարարություն է տարածվել՝ ի պատասխան Մեհրաբյանի և Գևորգյանի մեղադրանքների:




Լրահոս