ՀՀ Կառավարությունը երեկվա նիստում ավիացիայի ոլորտին վերաբերող միանգամից երեք հարց էր ընդգրկված: Դրանց հիման վրա ընդունված որոշումները հիմնականում վերաբերում են ոլորտում իրավական փոխհարաբերությունների կարգավորմանը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ընդունեց, որ Հայաստանի ավիացիայի ոլորտը ծանր կացության մեջ է գտնվում, եւ փորձում են վիճակը իրավական ակտերով կարգավորել:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ավիացիայի ներկա վիճակը ոչ թե իրավական ակտերի, այլ քաղաքական որոշման արդյունք է: Մասնավորապես այն որոշման, ըստ որի, Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականությունը: Քանի դեռ Հայաստանն իր այս որոշումը չի վերանայել, ավիացիայի մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ ՀՀ-ում «երկինքը բացվեց» ԱՄՆ անուղղակի պահանջով՝ ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի ձեռամբ: