Քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 397 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 397 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 329-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 68 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 112 հեռախոսազանգ, որոնցից 70-ին լուծում է տրվել, իսկ 42-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս