
“Հրապարակը” գրում է, թե նախընտրական քարոզարշավն այս անգամ եւս առանց ուսանողների ներգրավման չի անցնում: Դա իրականացվում է ուսխորհուրդների մասնակցությամբ: Երեկ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում Հանրապետականի թեկնածուին ուղեկցել է ուսանողներով լի ավտոբուս, որտեղ տարբեր բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչներ են եղել, սակայն գերակշիռ մասը՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Հիշեցնենք, որ այս բուհի ՈՒԽ նախագահ Վոլոդյա Գասպարյանը վերջերս նշանակվել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: