ՀԺ. ԲՀԿ-ն ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է: Երեկ Վարդան Վարդանյանին “ՀԺ”-ն հարցրեց, թե ինչո՞ւ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանեց. “Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը”: Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չհաջողվեց ստանալ, նա խորհրդակցության էր. իսկ ավելի ուշ, անհասանելի դարձավ:
Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանը, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու:




Լրահոս