![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/hranush-hakobyan.jpg)
Արդեն տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնանկ է արվելու, և ինչպես նախկին նախարարներից շատերի դեպքում, ինչ-որ երկրում նշանակվելու է Հայաստանի դեսպան:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց Հրանուշ Հակոբյանից: Սակայն նրան մեր հարցը զայրացրեց: «Ովքեր որ նման տեղեկություններ են տարածել, նրանցից էլ հարցրեք, ինչու եք ինձ հարցնում, դրանք տարածվող կեղծ լուրեր են»,- պատասխանեց նախարարն ու անջատեց հեռախոսը: