Սիբիրյան խոցի դեպքերով մտահոգվելու առթի չկա՞. ինչ է խորհուրդ տալիս մասնագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին սիբիրյան խոցի դեպքերի վերաբերյալ Հայաստանի առողջապահության նախարարության հրապարակած հայտարարությունը խիստ մտահոգել է մսամթերքի տեղական արտադրողներին: Բանն այն է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են ՀՀ ԱՆ-ի սիբիրյան խոցի դեպքերին վերաբերող հայտարարությունը: Տեղեկացնենք, որ 7 տարվա դադարից հետո նախորդ տարվա վերջին Հայաստանը դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ:

Իսկ մինչ այդ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան Վրաստանն էր: Եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում, քանի որ Հայաստանը համարվում է խոցելի այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում նաեւ ռուսական կողմն էր պնդում, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի մսամթերք արտահանողների միության նախագահ, «Ա. Բիլյան» ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բիլյանի հետ, որը հավաստիացրեց, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ վարակը եկել է Վրաստանից:




Լրահոս