Խաչիկ գյուղի բնակիչները տեսել են «սահմանի բերանին նստած» ադրբեջանցիներին. գյուղացիներն արժանի հակահարված են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ երեկ հակառակորդն ինտենսիվ կրակահերթ է բացել: Բարեբախտաբար տեղի ուժերը կարողացել են առաջացած հրդեհը մարել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանը՝ հավելելով, որ կրակահերթի հետևանքով այրվել է երկու հարյուր հա հողատարածք. «Իրանք ուզեցին մեր արտերը հրդեհել, մենք հրդեհեցինք իրենցը»,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ադրբեջանցիները սահմանի բերանին նստած մեզ էին նայում: Ուզում էին հանգցնել իրենց կողմում առաջացած կրակը, չհասցրին»:

Վարդան Ներսիսյանի փոխանցմամբ, եթե գյուղացիները չհասցնեին արագ հանգցնել հրդեհը, կվնասվեին խաղողի այգիները:

Հավելենք, որ վերջին շրջանում, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է արձակում Հայաստանի ուղղությամբ: Իսկ հայկական կողմն առանց ընկրկելու հակահարված է տալիս և հետ մղում հակառակորդի ուժերը:




Լրահոս