ՀՀ Վճռաբեկ դատարանը, երեկ կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված
դատավճռի դեմ բերված բողոքը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքում թերություններ է
հայտնաբերել: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ է հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը “Հժ” թղթակցի հետ զրույցում ասել է, որ դատարանը ցանկանում է պարզել՝ ներկայացված բողոքը պետք է քննվի միայն ՀԱԿ ակտիվիստներին արդարացնելու, թե նաև նրանց պատիժը մեղմացնելու տեսանկյունից: ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, որը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, ավելի քան մեկևկես տարի է, գտնվում է անազատության մեջ: Իսկ Արտակ Կարապետյանը դատապարտվել է՝ 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման: Վերջիններս ազատության մեջ են, բայց եթե դատավճիռը չփոխվի, ապա նրանք ևս կկալանավորվեն: