Ժողովուրդ. Ռոբերտո խանութների ցանցը մոլորեցնում է հաճախորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ռոբերտո” խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում: Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող “Ռոբերտո” խանութի նկատմամբ: Ինչո՞ւ է “Ռոբերտո”-ն շարունակում մոլորեցնել սպառողներին. “Ժողովուրդ”-ի այս հարցին ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանել է. “Մենք որևէ լծակ չունենք իրենց պարտադրելու. Իրավական առումով բոլոր ապացույցները, փաստերն ու տեղեկատվությունը կհավաքենք, հետո որոշում կկայացնենք”:
 
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս