ԱՄՆ աապագա նախագահի պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնը սելֆի է արել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր ՔանյեՈւեսթի հետ: Լուսանկարը հայազգի հեռուստաաստղը հրապարակել էր Instagram-ի իր էջում: Մոդելն այդ լուսանկարը մակագրել էր #HillaryForPresident հեշթեգով:
Contactmusic.com-ը նշում է, որ համատեղ լուսանկարն արվել է բարեգործական երեկոյի ժամանակ, որը տեղի էր ունեցել Լոս-Անջելեսում` երգիչ Ջասթին Բիբերի մենեջերի տանը: Այդ նույն օրը Քարդաշյանը սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ Քլինթոնին անվանել էր ԱՄՆ հաջորդ նախագահ:
Հուլիսին Քարդաշյանը հույս էր հայտնել, որ Քլինթոնին կհաջողվի հաղթանակ տանել 2016թ. նախագահական ընտրություններում և դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին նախագահը: