Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ