ԱՄՆ-ի Դորսեթ քաղաքում, որտեղ 22 մարդ Է ապրում, տեղի Է ունեցել քաղաքագլխի հերթական ընտրությունները: Արդյունքում նոր քաղաքագլուխ Է ընտրվել երեք տարեկան Ջեյմս Թաֆթսը, հայտնում է Lenta.ru-ն:
Թաֆթսը քաղաքագլխի պաշտոնում փոխարինել Է իր վեցամյա եղբորը: Թաֆթսի մայրը պատմել է, որ երեխան շատ ջանքեր Է գործադրել ընտրովի պաշտոնը ստանալու համար, բայց նշել է, որ ապագայում Ջեյմսը չի պլանավորում շարունակել քաղաքական գործչի կարիերան :