Դուք պետք է ուրախ լինեք` իմ անձնական կապերը ներդնում եմ, որ մարդիկ Հայաստանում բիզնես անեն. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-հունիս ամիսներին մենք ունենք շինարարական ոլորտում 0.6 տոկոս դրական աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այն քայլերը, որոնք իրականացնում ենք, կնպաստեն այս ոլորտի ավելի մեծ ակտիվությանը: Մենք ապագայում ունենալու ենք դրական տեղաշարժ, ուղղակի շինարարաներն աշխատանք չունեն և մենք պետք է իրենց աշխատանքով ապահովենք», – նշեց վարչապետը:

Նրա խոսքով, առկա է բնակարանների իրացման խնդիր: Վարչապետը նշեց, սակայն, որ դա նույպես ժամանակի խնդիր է: Անդրադառնալով ներդրումներին, որոնք նույնպես նվազել են, վարչապետը նշեց, որ կան ռեսուրսներ և հետագայում նույնպես կլինեն:

Լրագրողի հարցին, թե ներդրումների համար ձեր անձնական կապե՞րն եք օգտագործում, վարչապետը նշեց. «Դուք պետք է ուրախ լինեք, որ ես իմ անձնական կապերը ներդնում եմ, որ մարդիկ գան, Հայաստանում բիզնես անեն: Դա վատ բան չի, դա լավ բան է:




Լրահոս