Մադրիդի «Ռեալ»-ը որոշ ժամանակով կդադարեցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի շուրջ բանակցությունները:
«As»-ը հայտնում է, որ «արքայական ակումբ»-ը չի ցանկանում իսպանացու համար 25 միլիոն եվրոյից ավել գումար վճարել, սակայն անգլիական ակումբը 45 միլիոն է պահանջում:
Այսպիսով, մադրիդիցիները մտադիր են սպասել մինչ 2016 թվականի ամառը և Դե Խեային հրավիրել ազատ խաղացողի կարգավիճակով: