
Օգոստոսի 10-16-ը Մոնրեալում տեղի կունենա թենիսի Rogers Cup մրցաշարը:
Հայտնի է դարձել, որ իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը չի կարողանա մասնակցել այդ մրցաշարին արմունկի վնասվածքի պատճառով. հայտնում է ATP World Tour-ը:
Արդեն տևական ժամանակ է` վնասվածքը հանգիստ չի տալիս մարզիկին: Ավելի վաղ Ֆերերը ստիպված եղավ հրաժարվել նաև Ուիմբլդոնին մասնակցելուց: