Այս տղամարդիկ վաղուց արդեն 40, իսկ մի քանիսը` նույնիսկ 50 տարեկան են: Սակայն տարիների ընթացքում նրանք ավելի սեքսուալ և գրավիչ են դատնում: Fishki.net-ը ներկայացնում է տղամարդկանց, որոնց հանդեպ ժամանակն անզոր է:
Ջորջ Քլունի, 53 տարեկան
Ամենալավ ապացույցը, որ տարիքը միայն գեղեցկացնում է: Դեռ երբեք Քլունին այսքան սեքսուալ չէր երևացել: Այս տարիների ընթացքում Քլունին հասցրել է նկարահանվել 53 ֆիլմում:

Քոլին Ֆերտ, 54 տարեկան
Նրա` գրավիչ լինելու հանգամանքը վաղուց էր հայտնի: Օսկարակիր դերասանն ամուսնացած է և ունի երկու երեխա:

Ռոբերտ Դաունի-կրտսեր, 50 տարեկան
Ոչ ոք երբևէ 50 տարեկանում այսքան գրավիչ չէր երևացել:

Հյու Ջեքման, 46 տարեկան
Բացի գրավիչ լինելուց, Ջեքմանը հայտնի է նրանով, որ անչափ շատ է սիրում իր կնոջը և ցանկացած առիթի դեպքում հիշեցնում է այդ մասին:

Վլադիմիր Մաշկով, 51 տարեկան
Նա խարիզմատիկ ռուս դերասան է, ով իր 51 տարիների ընթացքում 3 անգամ ամուսնացած է եղել և նկարահանվել 44 ֆիլմում:

Խավյեր Բարդեմ, 46 տարեկան
Խավյերն իսպանական կրքի իսկական մարմնացում է: Միշտ երիտասարդ և միշտ սեքսուալ դերասանը Պենելոպա Կրուսի հետ երկու երեխա ունի:

Բրեդ Փիթ, 51 տարեկան
Լավ ամուսին և վեց երեխաների հայր, տաղանդավոր դերասան և ուղղակի գրավիչ տղամարդ:

Դենիել Քրեյգ, 47 տարեկան
007 գործակալը հիմա նույնացվում է միայն Քրեյգի հետ: Իսկական Բոնդ, Ջեյմս Բոնդ:

Քիանու Ռիվզ, 50 տարեկան
Միշտ երիտասարդ և հմայիչ դերասանը դեռ ամուսնացած չէ, չնայած որ արդեն 50 տարեկան է:

Պիրս Բրոսնան, 61 տարեկան
Երկար ժամանակ եղել է տղամարդկության մարմնացում:

Ռիչարդ Գիր, 65 տարեկան
Դեռ նույնքան գրավիչ է, որքան «Սիրունիկը» ֆիլմում

Ջոնի Դեպ, 51 տարեկան
People ամսագրի վարկածով Ջոնի Դեփը ճանաչվել էր 2013թ. ամենասեքսուալ տղամարդ: Այդ տարվանից նա ոչ մի գրամ սեքսուալություն չի կորցրել:

























