Հայաստանի տարբեր մասերում մարդիկ հանդես են գալիս «Ոտքի Հայաստան»-ի անունից և գումարներ հավաքում. Դավիթ Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Դավիթ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տեղեկություններ են ստացել՝ Երևանի տարբեր մասերում մարդիկ տան դռներ են թակում և «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անունից հանդես գալով գումարներ հավաքում:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նախաձեռնության կողմից նման բան երբևէ չի կազմակերպվել և չի կազմակերպվելու: Այն բոլոր մարդիկ, ովքեր կցանական օգնել նախաձեռնությանը կարող են մեր հաշվեհամարին փոխանցել, մենք կանխիկ գումարով ոչ մի բան չենք անում»,-նշեց նա:

Վերջինս հավելեց, որ պայքարը շարունակվում է և իրենց հիմնական պահանջներից բացի, նախաձեռնությունը պատրաստ է միանալ Հայաստանում առկա բոլոր պահանջներին և պայքարել: «Ցանկացած պահանջ, որ կա Հայաստանում, որը առկա է ժողովրդի մոտ և այն բարձրացվում է, մենք այդ պահանջներին կմինանանք և կպայքարենք»,-եզրափակեց Հարությունյանը:




Լրահոս