Ու՞ր է լրագրողական սոլիդարությունը. Ժողովուրդ օրաթերթը աջակցության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ժողովուրդ” օրաթերթը ստացել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն, ըստ որի, օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Նույն օրը զրուցելով օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ՝ տեղեկացանք, որ թերթի տպագրությանը մնացել է ընդամենը 15 օրվա կյանք՝ նյութական միջոցների բացակայության պատճառով: Եւ այդ 15 օրն էլ այն բանի շնորհիվ, որր “Ժողովուրդը” տպարաին նախօրոք կանխավճար էր փոխանցել: Իսկ թե ինչ է լինելու թերթի հետագա ճակատագիրը, բացարձակապես անհայտ է ու մշուշոտ:
“Ժողովուրդ”  օրաթերթի դատական գործի վերջին նորությունների՝ 3 մլն տուգանքի ու գույքի կալանքի մասին տեղեկանալով՝ շատ լրատվամիջոցներ ու անձինք, եւ հատկապես նրանք, ովքեր ծանոթ էին գործի պատմությանն ու ընթացքին, հստակ հասկացան, որ թերթի հանդեպ անարդար են վարվում: Սակայն, ափսոս, մեր իրականության մեջ լրատվական դաշտում ավելի ընդունված է իրար քարկոծելը, քան մասնագիտական ու ինչու ոչ՝ մարդկային սոլիդարություն ցուցաբերելը:
Այսօր զրուցելով “Ժողովուրդ”-ի գլխավոր խմբագիր Թ. Թովմասյանի հետ՝ տեղեկացանք, որ թերթին աջակցության ձեռք մեկնելու ոչ մի առաջարկություն չի եղել: Եթե ֆինանսական միջոցների տիրապետողները կարող էին օգնությունը նյութապես ցուցաբերել, մեր համոզմամբ լրատվամիջոցներն էլ կարող են լրագրողական հրապարակումներով աջակցել՝ դրանով կրկին բարձրաձայնել օրաթերթի կացության մասին, փորձել ուշադրություն հրավիրել խնդրի շուրջ: Բայց թե, ինչպես հետեւեցինք զարգացումներին, հրապարակումները խիստ հազվադեպ էին: Լրատվական դաշտի ներկայացուցիչները, թերեւս, հետաքրքրություն չեին գտել այս պատմության մեջ, որովհետեւ այնտեղ մեղադրանքներ հնչեցնելու, կոպտելու ու նման արարքների որեւէ առիթ չէին կարող գտնել կամ ստեղծել:
Հիշեցնենք, որ օրաթերթի սեփականությունը կալանքի տակ դնելու որոշումը հարպարակելուց ընդամենը րոպեներ անց Slaq.am-ի սեփականատեր Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքայն էջում օրաթերթին օգնելու կոչով ու պատրաստակամությամբ հանդես եկավ: Սակայն նրա կոչին արձագանքողներ չեղան.. Ո՞ւր են մեր լրագրողները, լրատվամիջոցների խմբագիրներն ու ղեկավարները… Ու՞ր է լրագրողական սոլիդարությունը… “Ժողովուրդը” նաեւ մե՛ր կարիքն ունի:
 
Slaq .am




Լրահոս