Վարչական վարույթ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կազմակերպել:
Արդյունքում` հունվարի 24-ի հերթական այցի ընթացքում ծառայության աշխատակիցներն արձանագրել են հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է:
Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խնդրել է քննարկել այս փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 24-ի որոշմամբ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի կողմից նույն օրը ներկայացված գրության հիման վրա, հարուցվել է  վարչական վարույթ:
Քննարկումը տեղի կունանա հանձնաժողովի հունվարի 25-ի ժամը 17:00-ին հրավիրվելիք նիստում:
 “Փաստինֆո”




Լրահոս