Սիսիանի և Երևանի Ավան վարչական շրջանի միջև առկա են համագործակցության նոր հնարավորություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարՄանվել Ջավադյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սիսիանի քաղաքապետարան:

Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վոլոդյա Բարսեղյանը և Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրել են համագործակցության ընդլայնման իրենց մոտեցումները:

Ըստ այդմ, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի միջև փոխգործակցություն կծավալվի կրթության, մշակույթի, սպորտի, շինբարեկարգման, կանաչապատման ոլորտներում: Փորձի փոխանակման նպատակով էլ կկազմակերպվեն փոխայցելություններ:




Լրահոս