Հունվարի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Սուսաննա, 2010 թ. ծնված Սոնա եւ 2003 թ. ծնված Սուսաննա Հ.-երը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով: Կատարվում է նախաքննություն:
Թունավորվել են շմոլ գազի արտահոսքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ