
Ծաղկաձորում անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստից հետո Հայաստանում իր նիստը հրավիրեց նաեւ շախմատի եվրոպական միության (ՇԵՄ) խորհուրդը: Նիստը ՇԵՄ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովի ղեկավարությամբ ընթացավ Երեւանում, հունվարի 23-24-ին: Այս մասին տեղեկացնում է “Շախմատային Հայաստանը”: