
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, ով մեքենա է առեւանգել`չնկատելով, որ ավտոմեքենայի մեջ նորածին երեխա կա,- գրում է Росбалт-ը: Հանցագործը մեքենան գողացել է այն պահին, երբ ավտոմեքենայի տերը դրսում զրուցելիս է եղել ընկերոջ հետ: Առեւանգողը միայն րոպեներ անց է նկատել, որ մեքենայում երեխա կա: Անակնկալի եկած` նա ոստիկանություն է զանգահարել եւ հայտնել, թե որտեղ է թողել երեխային ու մեքենան, իսկ ինքը թաքնվել է ապահով վայրում: