
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը միանում է մեկ այլ թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանի հացադուլին։ Այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին փոխանցել է ինքը “Ազգային ինքնորոշում” միավորման առաջնորդը։
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ, Հայրիկյանը հայտնել է, որ եռօրյա չոր հացադուլ է անցկացնելու “Ո՛չ ընտրակաշառքներին” կարգախոսի ներքո։ Նախագահի թեկնածուն նաև հայտնել է, որ հացադուլը անցկացնելու է ոչ թե Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, ինչպես Ղուկասյանը, այլ` շարունակելով իր գործունեությունը։