Ազատ դեմոկրատները ոչ մի թեկնածուի չեն սատարաում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստորև ներկայացնում ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության հայտարարությունը.
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը (http://www.fdp.am/?p=566) և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:
Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին”:




Լրահոս