Վանաձոր-Երեվան միկրոավտոբուսային երթուղիների փոխադրավարձը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել  2012թ. հունիսին, դեռևս տրանսպորտի և կապի նախկին նախարարի օրոք, Երևան- Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը՝ դառնալով 1400 դրամ։ Հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան- Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում  վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։ Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:




Լրահոս