1980 թվականի օգոստոսի 8-ին է ծնվել փոփ և ռաբիս ոճերում Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկը` բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Արմենչիկ բեմական անունով Արմեն Գոնդրաչյանը:
նրա հայր` Հարպետ Գոնդրաչյանը, հայտնի երգիչ էր Հայաստանում։ 1989 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 2012 թ. դրությամբ երգիչը թողարկել է 13 ստուդիական ալբոմ:
2010 թվականին Արմենչիկը ամուսնացել է մոսկվայաբնակ Լուսինե Մանուկյանի հետ։ Նրանց որդի Միքայելը ծնվել է 2011 թվականին։
Նրա ալբոմներն են`
- 1995 – Արմեն և Նոր սերունդ
- 1996 – Սիրո երգեր
- 1997 – Արմեն և Նոր սերունդ Vol. 2
- 1997 – Երևան
- 1998 – Հայաստանում
- 2000 – Նամակ
- 2001 – Ալլո, դու էս
- 2002 – Անունդ ինչ է
- 2004 – Գոնե գոնե
- 2005 – Միքիչ միքիչ
- 2007 – Հավատամ թե չե
- 2009 – Ճանապարհ (The Road)
- 2011 – Հայեր (The Armenians)